Մեր պարտքն է միշտ հիշել և վարձահատույց լինել հերոսներին. Գագիկ Ծառուկյան
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Հովհաննես Ծառուկյանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայ զոհված զինվորների հիշատակին:
Ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ Գագիկ Ծառուկյանն ընդգծել է այս օրվա խորը խորհրդանշականությունը թե՛ քրիստոնյա հավատացյալների, թե՛ հայ ժողովրդի համար:
«Սուրբ Հարության տոնը քրիստոնեական հավատքի ամենալուսավոր խորհուրդներից է։ Այս խորհրդավոր օրը Տիրոջ Հարության ավետիսով և անսահման խոնարհումով այցելեցինք Եռաբլուր՝ աղոթքով և լռությամբ գլուխ խոնարհելու մեր անմահացած քաջորդիների հավերժ հիշատակի առաջ։
Սուրբ Հարությունը մեր ազգային ոգու վերածնունդն ու միասնականության վկայությունն է։ Մեր պարտքն է միշտ հիշել և վարձահատույց լինել այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը դրեցին մեր ազատ ու անկախ հայրենիքի հենքում։
Խոնարհում, փառք և հավերժ հիշատակ մեր հերոսներին։
Թող Տիրոջ օրհնությունը մշտապես ուղեկից լինի մեր ժողովրդին և հայրենիքին»,- եզրափակել է քաղաքական գործիչն իր ուղերձում: