20.04.2025
Տեսնում ենք ինքնահռչակ լուսավորիչներ, մարդկային ցավի նկատմամբ անտարբեր հոգիներ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ին հենց այսպիսի հաղթանակներ են պետք. Եվրոպայի կրկնակի չեմպիոն և արծաթե մեդալակիր ունենք

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը դարձավ ԵԱ-ի կրկնակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը երկրորդն է:


Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Սիմոն Մարտիրոսյանն ու Գարիկ Կարապետյանը:


Տղաներին շնորհավորել է նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:


"Րոպեներ առաջ Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր երկու ծանրորդները՝ Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը լավագույնը ճանաչվեցին: Գարիկը՝ ոսկե, իսկ Սիմոնը արծաթե մեդալակիր են: Որպես ՀԱՕԿ նախագահ ես հպարտությամբ եմ արձանագրում, որ մեր տղաներն այնքան հզոր են, որ արդեն միմյանց դեմ են պայքարում ու լավագույնների տիտղոսին արժանանում։

Ուզում եմ սրտանց շնորհավորել մեր մարզիկներին տպավորիչ հաղթանակի համար և շնորհակալություն հայտնել մարզչական կազմին՝ կատարած ահռելի աշխատանքի համար։ Հայաստանին հենց այսպիսի հաղթանակներ են պետք՝ արժանապատիվ, անվերապահ ու համազգային հպարտություն պարգևող":


 

 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար