26.03.2025
Դատախազությունը 2.5 ամսում ավելի քան կես մլրդ դրամի գույք է վերադարձրել
prev Նախորդ նորություն

Զբոսաշրջային համագործակցության նոր հեռանկարներ՝ Հայաստանի և Չինաստանի միջև

Մարտի 24-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հյուրընկալեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան տնտեսական և առևտրային գրասենյակի ներկայացուցիչներ՝ Խորհրդական Ցայ Չունին, Երրորդ քարտուղար Վու Թիանյուին և նրանց գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։


Կայացավ հանդիպում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հետ, քննարկվեցին նոր մարքեթինգային նախաձեռնություններ, որոնք նպատակ ունեն խթանել զբոսաշրջային հոսքերի աճը Հայաստանի և Չինաստանի միջև։


Համագործակցության շրջանակում կողմերը պայմանավորվեցին փոխանակել և տարածել երկու երկրների զբոսաշրջային գովազդային տեսանյութերը սոցիալական հարթակներում, նպաստելով միմյանց զբոսաշրջային տեսանելիության բարձրացմանը։

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Հունաստանի ազգային տոնը՝ ընդգծելով հայ-հույն բարեկամությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
24.03.2025
ԵՄ վիզաների ազատականացման հարցը շարունակում է մնալ ամենացավոտը. ԱԳ փոխնախարար