25.02.2026
Զբոսաշրջային համագործակցության նոր հեռանկարներ՝ Հայաստանի և Չինաստանի միջև
prev Նախորդ նորություն

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Հունաստանի ազգային տոնը՝ ընդգծելով հայ-հույն բարեկամությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ X-ի իր էջում շնորհավորանք է հղել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին:


Շնորհավորանքի մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Մեր երկու երկրների միջև ձևավորված համապարփակ հարաբերությունները վկայությունն են հայ և հույն եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի, վստահության վրա հիմնված անկեղծ և արդյունավետ համագործակցության, ինչն արժևորում և բարձր ենք գնահատում»։

Կայացել է Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարարի ընդլայնված կազմով հանդիպումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` blockworks.co
23.02.2026
S&P-ն բարելավել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ հիմնվելով խաղաղության և աճի վրա