22.04.2025
Հակոբ Արշակյանն առաջարկում է ծխախոտի վաճառքի տարիքը դարձնել 21
prev Նախորդ նորություն

Ucom-ը ցանցի վերազինման նոր խոշոր նախագիծ է սկսում․ Հնարավոր են կապի խափանումներ

Ucom–ը հայտարարում է ցանցի արդիականացման հերթական մեծ նախագծի մեկնարկի մասին, որն ընդգրկելու է ոչ միայն մարզերն, այլ նաև Երևանը։


2025 թ. ընթացքում ընկերությունը պլանավորում է բազային կայանների լայնածավալ արդիականացում, որը թույլ կտա ավելի բարձրորակ ծառայություններ տրամադրել բաժանորդներին։ Աշխատանքների նպատակը ծածկույթի բարելավումն է, ավելի արագ և կայուն կապ ապահովելն է, ինչպես նաև ծառայությունների որակի բարձրացումը։


Արդիականացման ընթացքում բաժանորդները հնարավոր է նկատեն որոշակի խափանումներ՝ կապված ձայնային զանգերի և շարժական ինտերնետի հետ։


Ucom-ի տեխնիկական թիմն անդադար աշխատում է կապի հնարավոր տատանումները նվազագույնին հասցնելու ուղղությամբ:


Բոլոր հնարավոր անհարմարությունների համար նախապես հայցում ենք բաժանորդների ներողամտությունը և շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման համար։


 

2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում զոհվել է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան