ՀԿԵ-ն հայտարարում է զեղչեր Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի տոմսերի համար
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է գարնանային զեղչեր Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի տոմսերի ձեռքբերման համար: Մասնավորապես, փետրվարի 22-ից կգործեն տոմսերի ընթացիկ արժեքի 25% զեղչեր բոլոր կատեգորիաների տոմսերի համար՝ պլացկարտ, կուպե, ՍՎ։
Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքը Երևանից մեկնում է ամսվա զույգ օրերին, Թբիլիսիից՝ կենտ օրերին։ Ուղևորների հարմարավետության համար գնացքն աշխատում է գիշերը։ Երևանից մեկնում է 21:30-ին, Թբիլիսիից՝ 20:20-ին: Ճանապարհորդության ժամանակը տատանվում է 10 ժամից մինչև 10 ժամ 30 րոպե:
Տոմսի արժեքը ներառում է անկողնային պարագաներ, ապահովագրություն և կոմիսիոն վճարներ։ Մինչև 5 տարեկան երեխաները կարող են երթևեկել անվճար, սակայն առանց առանձին նստատեղ զբաղեցնելու: 5-ից 10 տարեկան երեխաների համար գործում է հատուկ սակագին: Տոմսերը կարելի է ձեռք բերել Երևան, Արմավիր, Գյումրի, Վանաձոր և Թբիլիսի երկաթուղային կայարանների տոմսարկղերից, ինչպես նաև առցանց: