Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին». դեսպան
Իրանն իր հանձնառություն է համարում տարածաշրջանում հարատեւ խաղաղության եւ կայունության հաստատումը: Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
Նրա խոսքով՝ Իրանը մշտապես աջակցել է Հայաստանի աճին ու հզորացմանը եւ երկու երկրների հարաբերություններն աստիճանաբար հասել են հասունության անհրաժեշտ մակարդակին: Եվ այսօր երկկողմ հարաբերություններում առկա է փոխադարձ ըմբռնում:
Սոբհանին կրկնեց այն, ինչ մշտապես հայտարարվում է.
«Իրանը կտրականապես դեմ է միջազգայնորեն ընդունված սահմանների փոփոխությանը, աշխարհաքաղաքական փոփոխություններին եւ ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար: Իրանը վճռականորեն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Կեղծ նարատիվների, սպառնալիքների եւ կասկածելի տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել երկու երկրների միջեւ առկա ամուր հարաբերությունները կամ պառակտում ու կասկածներ մտցնել մեր միջեւ»,- ասաց դեսպանը:
Ապա հավելել է՝ երկու երկրների հարաբերությունների ապագան ոչ ոք չի կարող շեղել: