6.04.2026
Լուսանկարը՝ Վարդան Օսկանյան
prev Նախորդ նորություն

Բաքվի տարածքային հավակնությունները՝ սպառնալիք ոչ միայն Հայաստանին, այլև Իրանին

Ադրբեջանի ՊՆ-ի հետ փոխկապակցված «Caliber.az» (http://caliber.az/) կայքի այս տեսանյութը հերթական անգամ խեղում է տարածաշրջանի ողջ պատմությունը, ընդ որում՝ նպատակ հետապնդելով արտահայտել տարածքային հավակնություններ ոչ միայն ՀՀ-ի, այլև Իրանի նկատմամբ։ Սա զուտ քարոզչություն չէ, որ արհամարհենք, սա պետական քաղաքականություն է։


Այն, որ Թավրիզը ներկայացվում է որպես հին ադրբեջանական քաղաք, առկա է նաև ադրբեջանական դասագրքերում, այն, որ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան» ևս կա դասագրքերում, նաև պետական գերատեսչական կայքերի քարտեզներում, որոնց մասին պարբերաբար խոսում եմ։


Ուստի ես մնում եմ այն համոզման, որ Ադրբեջանի ղեկավարության վարած ծավալապաշտական քաղաքականությունը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի այլ պետությունների համար ևս, ուղղակի Հայաստանը «հարմար» թիրախ է, Իրանի հարցում Ալիևը ռիսկ չի անում հոխորտալ, բայց իր քաղաքականությունը միևնույն է առաջ է բրդում տարբեր մեթոդներով։


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան

Կառավարությունը պարտավոր է շարունակել արցախցիների սոցիալական աջակցության ծրագրերը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար