5.02.2025
Բաքվի տարածքային հավակնությունները՝ սպառնալիք ոչ միայն Հայաստանին, այլև Իրանին
prev Նախորդ նորություն

Կառավարությունը պարտավոր է շարունակել արցախցիների սոցիալական աջակցության ծրագրերը

Կառավարությունը պարտավոր է շարունակել արցախցիների սոցիալական աջակցության ծրագրերը․ ստեղծված իրավիճակը շատերին կստիպի մտածել սեփական հայրենիքից հեռանալու մասին։


«Արցախցիների համար նախատեսված սոցիալական հատկացումներն առաջիկայում փոփոխություններ են կրելու` կրճատվելու տեսքով, ինչը մարդկանց մոտ բավականին մեծ անհանգստություններ է ստեղծել:


Հասկանալի է, որ պետությունը չի կարող անվերջ սոցիալական մեծ ներարկումներ անել, սակայն արցախցիների տապալված բնակարանային ծրագիրն ու ժամկետային առումով անբավարար սոցիալական հատկացումները մեծ խնդիրներ են առաջացնելու:


Կառավարությունը պարտավոր է այս փուլում ևս կարիքների վերագնահատում անել և վերանայել իր «տապոռային» մոտեցումը ու դեռ որոշակի ժամանակահատված շարունակելու սոցիալական աջակցության ծրագրերը:


Հակառակ դեպքում, առաջիկա գարնանը, ստեղծված իրավիճակը, շատերին կստիպի մտածելու արտագնա աշխատանքի և սեփական հայրենիքից հեռանալու մասին»-գրել է նա։


 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Լուսանկարը՝ yerevan.today
Հաջորդ նորություն next
 Լուսանկար` 1tv.ge
03.02.2025
Վրաստանը հետ է կանչում իր պատվիրակությունը ԵԽԽՎ-ից