10.01.2025
ՀՀ ՏԿԵ նախարար ընդունել է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարին
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում, 2024 թ․ հոկտեմբերի 10-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր։


Այս մասին հայտնում եմ Պետական եկամուտների կոմիտեից: Մասնավորապես, 43 խոշոր հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է շուրջ 338.2 մլն դրամ տուգանք։ Իսկ 13 խոշոր հարկ վճարողի մոտ արձանագրվել է 99 չգրանցված աշխատող և առաջադրվել է շուրջ 24.8 մլն դրամ տուգանք։ 


 


 

Հույս ունեմ՝ ձվածեղի ու հեծանիվի արանքում կպատասխանի. Մարությանը դիմել է Փաշինյանին
Հաջորդ նորություն next