10.01.2025
Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ԱՄՆ դեսպանատուն
prev Նախորդ նորություն

ՀՀ ՏԿԵ նախարար ընդունել է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։


Նախարարը ղջունել է հյուրերին և հայտնել պատրաստակամություն՝ շարունակել Համաշխարհային բանկի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ առկա համագործակցությունը։


Համաշխարհային բանկի և ՏԿԵՆ-ի համագործակցության պորտֆեյլը բավական մեծ է, համատեղ մեծ թվով ծրագրեր են իրականացնում։


Հանդիպման ընթացքում քննարկվել է ջրային ոլորտում Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ պլանավորված «Ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիրը»։

ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր
Հաջորդ նորություն next