10.01.2025
ՀՀ վարչապետը շնորհավորել է Լիբանանի նորընտիր նախագահին
prev Նախորդ նորություն

Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ԱՄՆ դեսպանատուն

Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:


«Եթե Ձեր հարցազրույցը նշանակված է փետրվարի 1-ին կամ հաջորդող օրերին առավոտյան ժամերի, ապա տեղեկացնում ենք, որ ձեր հարցազրույցի ժամը փոփոխվել է։


Հորդորում ենք ստուգել էլ․ փոստի մուտքային նամակները և փոստաղբը (սպամ)՝ [email protected] կամ [email protected] էլ․ հասցեներից ստացված ծանուցումը գտնելու համար։


Եթե դիմումը ներկայացրել եք տուրիստական գործակալության օգնությամբ, խորհուրդ ենք տալիս իրենց հետ ճշտել թարմացված ժամերի մասին տեղեկատվությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:


 

ՀՀ ՏԿԵ նախարար ընդունել է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Հաջորդ նորություն next