Հույս ունեմ՝ ձվածեղի ու հեծանիվի արանքում կպատասխանի. Մարությանը դիմել է Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով, թե ինչպես է նա վերաբերվում փետրվարի 1-ից մայրաքաղաքում տրանսպորտի գնի թանկացմանը:
Մարությանը հարցն ուղղել է Փաշինյանի ստատուսներից մեկի տակ ու պարզաբանել, թե ինչո՞ւ է ընտրել այդ եղանակը.
"Սիրելի հայրենակիցներ, եթե հիշում եք, Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ ես նրան երեք անգամ հարցրեցի՝ ի՞նչ է մտածում Նիկոլ Փաշինյանը տարնսպորտի թանկացումների մասին։ Հարցերս անպատասխան մնացին։
Հիմա, արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարիին․ Ես բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա եւ հուսով եմ, նա կամք կգտնի իր մեջ՝ ձվածեղի ու հեծանիվի արանքում պատասխանելու այս կարևոր հարցին"։
Նշենք, որ այս պահի դրությամբ Փաշինյանից արձագանք դեռ չկա: