10.01.2025
Հույս ունեմ՝ ձվածեղի ու հեծանիվի արանքում կպատասխանի. Մարությանը դիմել է Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Խաղաղության գործընթացին չեն խանգարելու երկու երկրների միջև իրավական վեճերը. Կիրակոսյան

Չեմ կարծում, որ խաղաղության գործընթացին կարող են խանգարել երկու երկրների միջև առկա իրավական վեճերը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:


Նա նշեց, թե իրավական վեճերի իմաստը որոշակի առումով հենց խաղաղության հաստատումն է և երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճեր, ապա տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ եղանակով: Իսկ դա նաև պատերազմը կանխարգելել է նշանակում:


Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Հայաստանն ընդառաջի Ադրբեջանի պահանջներին և միջազգային ատյաններից հետ կանչի իրավական վեճերը, նա նշեց, որ խետք չէ շտապել այս հարցում մեկնաբանություն տալ, քանի որ  Ադրբեջանն էլ ՀՀ դեմ գործեր ունի, միայն Հայաստանը չէ, որ Ադրբեջանի դեմ գործեր ունի.


"Այստեղ հարց է առաջանում. եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում",- ասաց նա։


Անդրադառնալով Երևանի կողմից Բաքվին ներկայացված առաջարկների փաթեթրին, Կիրակոսյանը նշեց, որ չունի  Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն,  քանի որ դա ԱԳՆ-ի տիրույթում է:   

Վերահաստատում եմ ՀՀ աջակցությունը Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն
Հաջորդ նորություն next