4.11.2024
Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է առաջնահերթություն. Սերժ Սարգսյան
prev Նախորդ նորություն

Ռիգայի գագաթաժողով. Մոլդովան հետհայացք է գցում դեպի ԵԱՏՄ

Ռիգայում անցկացվող Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում այսօր տեղի է ունեցել Մոլդովայի նախագահ Նիկոլաե Տիմոֆտիի հանդիպումը Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշի հետ, որի ընթացքում քննարկվել է Մոլդովայի՝ ԵՄ-ի հետ ինտեգրացիայի ձեռքբերումները և հեռանկարները:

Պետությունների ղեկավարների մամուլի ծառայությունների տարածած հաղորդագրությունների համաձայն, նախագահները քննարկել են նաև գագաթաժողովի օրակարգային հարցերը: Մոլդովական պատվիրակության ղեկավարը ներկայացրել է երկրի ապագա զարգացման առաջնահերթությունները՝ ընդգծելով ԵՄ-ի անդամ-պետությունների համերաշխության կարևորությունը, ինչն անհրաժեշտ է Մոլդովային բարեփոխումները առաջ տանելու համար:

Տիմոֆտին իր գործընկերոջն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել՝ Լատվիայի կողմից Մոլդովայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրին հավանություն տալու համար: «Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել Մոլդովայի Հանրապետությանը նրա եվրոպական ճանապարհին», - իր պատախսան խոսքում նշել է Անդրիս Բերզինշը:

The New York Times (NYT)-ի փորձագետները նշում են, որ Մոլդովայի համար Ռուսաստանն ավելի գայթակղիչ է դառնում, քան ԵՄ-ը: Զգուշանալով ավելի բարդացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ռիգայի Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում եվրոպացի պաշտնոնյաները չեն պատրաստվում խոստումներ տալ հետխորհրդային երկրներին, այդ թվում Մոլդովային, ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ:

Նշվում է, որ դա կստիպի Մոլդովային հիասթափվել Եվրոպայից և մտածել Ռուսաստանի հետ համագործակցության մասին, փոխանցում է EADaily.com-ը: Մոլդովայի նախկին վարչապետ Յուրի Լենկեն խոստովանում է, որ իրենք կորցրել են հասարակության աջակցությունը:

Վերջին սոցհարցումները ցույց են տվել, որ Մոլդովայի բնակչության միայն 32%-ը է կողմ ԵՄ-ին անդամակցությանը: Ընդհանուր առմամբ ԵՄ-ին աջակցում է մոլդովացիների 40%-ը (2007թ.-ին այդ թիվը հասնում էր 78%):

Մոլդովացի քաղաքական գործիչները շատ «լավ էին երգում եվրոպական երգը», որպեսզի տպավորեն Բրյուսելին՝ The New York Times-ին նշել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը: Նրա խոսքով, իրականում նրանք արժեզրկում են իրենց եվրոպամետ կուսակցությունները և ԵՄ-ը: Դիվանագետը նշել է, որ հասարակ քաղաքացիները կարծում են, որ Ռուսաստանը չի կարող ավելի վատը լինել:

«Մենք չենք կարող գոյություն ունենալ առանց ռուսական շուկայի», - հայտարարել է Սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը: «ԵՄ-ին անհրաժեշտ էր հաջողության պատմություն և նա ընտրեց մեզ: Այժմ բոլորը հասկանում են, որ դա պատրանք էր»,- հավելել է նա:
Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ ձևավորել հարաբերությունների իրավական նոր հիմք. Սարգսյան
Հաջորդ նորություն next
 ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը
01.11.2024
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը