4.12.2024
Քննարկվել է «Սեւանա լճի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը
prev Նախորդ նորություն

Հովիկ Աղազարյանը հեռացվեց ՔՊ-ից

Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։


Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։


Քննարկվել են նաև այլ հարցեր։


Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը խնդրել էր ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը, վերջինս որոշակի ժամանակ անց հայտարարեց, որ մերժում է խնդրանքը և մանդատը վայր չի դնի: