Քննարկվել է «Սեւանա լճի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 3-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Սեւանա լճի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի` «Սեւանա լճի մասին» օրենքի 13-րդ հոդվածի մի շարք դրույթներով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքում առաջ են գալիս որոշակի խնդիրներ, որոնք լուծելու նպատակով էլ առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքում: Փոփոխությունները` այստեղ:
Զեկուցողը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություններ չեն ներկայացվել:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: