6.12.2024
Հայաստանը և Բելառուսը հրաժարվել են ճանաչել «Ռուսաստանի կողմից Ղրիմի աննեքսիան»
prev Նախորդ նորություն

Welt. Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից հիասթափված Վրաստանը շրջվում է դեպի Ռուսաստան

Բարդ տնտեսական վիճակը և հիասթափությունը Եվրոպայից նպաստում են նրան, որ այսօր Մոսկվայի կողմնակիցների ձայնը Վրաստանում ավելի բարձր է հնչում: Փոխանցում է գերմանական Die Welt թերթը:

Յոթ տարի է անցել Վրաստանի և Ռուսաստանի միջև ռազմական հակամարտությունից: Այն ժամանակ Արևմուտքը աջակցեց Անդրկովկասի այդ փոքրիկ հանրապետությանը: Սակայն այսօր Մոսկվայի կողմնակիցների ձայները Վրաստանում ավելի բարձր են հնչում: ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի հարցման համաձայն, Եվրասիական տնտեսական միության կողմնակիցները թիվը Վրաստանում մեծ է, քան երբևէ՝ 31%-ը, նշում է թերթը:

Վրաստանի՝ արևմտյան կազմակերպություններին անդամակցելու երկարաժամկետ հեռանկարները բավականին աղոտ են: Թերթը նշում է, որ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցությունը Վրաստանի համար քիչ հավանական է: Բարդ տնտեսական իրավիճակը և հիասթափությունը Եվրոպայից ավելի շատ վրացիներին մղում է դեպի Ռուսաստան:

Եվրասիայի ինստիտուտի տնօրեն Գուլբատ Ռցխելիձեն նշել է, որ Վրաստանը տնտեսական և ռազմական իրական օգնության արևմտյան կազմակերպություններից չի ստանում: Նրա խոսքով, եվրոպացիները նրանց լավ խոսքեր են ասում, սակայն ոչ մի օգնություն չեն հատկացնում: Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը Վրաստանի համար կործանարար կլիներ, քանի որ այդ կազմակերպությունը արտակարգ իրավիճակներում Վրաստանին չի պաշտպանի:

Մինչ այդ, VERELQ-ը հայտնել էր, որ Financial Times-ը, վերլուծելով վերոնշյալ հետազոտությունը, նշել է, որ եվրասիական ուղենիշի կողմնակիցների թվի կրկնակի աճը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Վրաստանում ստեղծվել են Ռուսաստանի աշխարհաքաղաքական ուղեծիր վերադառնալու հանգամանքներ՝ Եվրոպայի հետ մերձենալու գործընթացից հիասթափվելու ֆոնին: Թբիլիսին իրականացնում է եվրոպական ինստիտուտների խորհուրդները և ցանկությունները՝ դրա փոխարեն ստանալով գովասանքներ և աղոտ խոստումներ երբևէ նրանց ընտանիք ընդգրկվելու մասին:

Փորձագետները Վրաստանում Ռուսաստանի համակիրների թվի ավելացումը պայմանավորում են նաև Վրաց ուղղափառ եկեղեցու գործունեությամբ: Հեղինակության և հասարակության վրա ունեցած ազդեցության տեսանկյունից Վրաց եկեղեցուն կնախանձեին երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերը: Միևնույն ժամանակ Վրաց եկեղեցին Արևմուտքի ամենաակտիվ քննարդատն է Վրաստանում և ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման ջատագովը:

Վրաստանի քաղաքացիների դեպի Արևմուտք վերաբերմունքի սառեցման վրա կարող էր անուղղակի ազդել նաև Ուկրաինայի հակամարտությունը, որը վրացիների համար ցուցադրեց արևմտյան առաջնորդների թուլությունը և դրան հակառակ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համարձակությունն ու վճռականությունը: Ինչ վերաբերվում է ԵԱՏՄ-ին, ապա ըստ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, Միացյալ դեմոկրատական շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեի, Վրաստանում ԵԱՏՄ-ի կողմնակիցների թիվը շատ ավելի մեծ է, քան թե NDI-ի հրապարակած 31%-ը: