4.12.2024
Կասպից ծովի և Կովկասի տարածաշրջանում անվտանգության նոր ֆորմատ. «3+3+3» և ՆԱՏՕ-ից դուրս Թուրքիա
prev Նախորդ նորություն

Հայաստանը և Բելառուսը հրաժարվել են ճանաչել «Ռուսաստանի կողմից Ղրիմի աննեքսիան»

Երևանը և Մինսկը հրաժարվել են պաշտպանել Ռիգայում Արևելյան գործընկերության եզրափակիչ հայտարարությունը՝ «Ռուսաստանի կողմից Ղրիմի աննեքսիայի» ձևակերպման համար:

Գտնվել է փոխզիջումային տարբերակ՝ հայտարարության մեջ առանձին-առանձին ներկայացված են լինելու ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների (Ուկրաինա, Մոլդովա, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Բելառուս) դիրքորոշումները Ղրիմի հարցի վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:

Փաստաթղթում նշվելու է, որ ԵՄ-ը դատապարտում է Ղրիմի միացումը Ռուսաստանին, սակայն նաև նշվելու են Արևելյան գործընկերության բոլոր վեց անդամների դիրքորոշումները՝ ՄԱԿ-ի Ղրիմի հարցով քվեարկության արդյունքներով:

Հայտարարության նախագիծը քննարկվելու է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների նիստի ընթացքում: Նշենք, որ Հայաստանը և Բելառուսը նախորդ տարի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում քվեարկության ընթացքում դեմ են քվեարկել այն բանաձևին, որտեղ դատապարտվում էր Ղրիմի միացումը Ռուսաստանին: