ՀՀ-ն կփոխհատուցի 2020թ. ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցներին հասցված վնասը
Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի
Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել փոխհատուցումներ տրամադրել 11 ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ 2020թ. ռազմական դրության ժամանակ ներգրավված նրանց տրանսպորտային միջոցներին հասցված վնասի համար: Միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից:
Հոկտեմբերի 17-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է որոշում՝ 2020թ. հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցների սեփականատերերին համարժեք փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ:
Ընդունված որոշման համաձայն՝ փոխհատուցումներ կտրամադրվեն 11 ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնց տրանսպորտային միջոցները ներգրավվել են ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից և կրել են նյութական վնաս:
Փոխհատուցումների չափերը սահմանվել են յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար: Անհրաժեշտ գումարը կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: