23.11.2024
Այսօր Հայաստանի որոշ շրջաններում սպասվում է թաց ձյուն
prev Նախորդ նորություն

Հայաստանում սելեկտիվ աբորտների պատճառով չի ծնվել 80 000 աղջիկ

Վերջին տասնամյակներին Հայաստանում սելեկտիվ աբորտների հետևանքով չի ծնվել շուրջ 80 000 աղջիկ։ Այս մասին հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հոկտեմբերի 17-ին կառավարության նիստում՝ ժողովրդագրական խնդիրների քննարկման ժամանակ։


Նախարարի խոսքով՝ այդ թիվը կարող էր էական լինել երկրի մարդկային կապիտալի զարգացման համար։


Մեկնաբանելով իրավիճակը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Մարդկանց ինչ-որ մասն ուզում է ունենալ տղա երեխաներ։ Սելեկտիվ աբորտների հիմնական զոհը աղջիկ երեխաներն են։ Վերջերս մի տեղեկանք էի կարդում, որտեղ արված էր հետևյալ արձանագրումը, որ սելեկտիվ աբորտների հետևանքով առաջիկա տարիներին աղջիկների թվաքականի հետ կապված խնդիր է լինելու։ Դա մեր վերարտադրողական պոտենցիալի վրա էական բացասական ազդեցություն է ունենալու կամ արդեն ունեցել է»։


Փաշինյանը ընդգծել է այս թեմայով հասարակության հետ երկխոսության անհրաժեշտությունը՝ նշելով, որ «դա պետք է լսվող խոսակցություն լինի»։


Սելեկտիվ աբորտների խնդիրը շարունակում է արդիական մնալ Հայաստանի համար՝ վտանգի տակ դնելով երկրի ժողովրդագրական հավասարակշռությունն ու ապագա զարգացումը։