2.01.2026
Լուսանկարը` edu.am
prev Նախորդ նորություն

Շատ կարևոր հանդիպում տեղի ունեցավ. Ալեն Սիմոնյանը` թուրք գործընկերոջ հետ հանդիպման մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնևում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ հանդիպումից հետո տեսանյութ է հրապարակել և գրել․ «Շատ կարևոր հանդիպում տեղի ունեցավ»:


Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:


ՀՀ ԱԺ նախագահը թուրքական կողմին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում վերջին զարգացումները եւ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը խաղաղության հաստատման գործընթացին: Ալեն Սիմոնյանը թուրք գործընկերոջն է ներկայացրել նաեւ Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:


Կողմերը հանդիպման ավարտին ձեռք են բերել շփումները շարունակելու պայմանավորվածություն:


Հիշեցնենք, որ հանդիպում էր նախատեսված նաև Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, որը ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ չեղարկվել էր։


 

Արարատ Միրզոյանը կմեկնի Ստամբուլ
Հաջորդ նորություն next
 Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ
30.12.2025
Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ