3.11.2024
Լուսանկարը` Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից
prev Նախորդ նորություն

ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ

Լուսանկարը` edu.am
Լուսանկարը` edu.am

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար Միհայ Բալլայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: 


Ինչպես հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է բարեկամական խմբի ղեկավարին և վերահաստատել երկկողմ համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում: 


«Որպես համագործակցության փորձ՝ կողմերը հատկապես անդրադարձել են «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրին, որի շրջանակում հունգարական կողմը մինչև 2025 թվականը յուրաքանչյուր տարի կրթաթոշակային 30 տեղ կհատկացնի ՀՀ քաղաքացիներին՝ Հունգարիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում հունգարերեն կամ այլ օտար լեզուներ ուսանելու նպատակով:


Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս հայկական կրթական ծառայություններն արտահանելու նախաձեռնությամբ՝ անդրադառնալով «Թումո», COAF-ի SMART կենտրոններին, «Արմաթ» լաբորատորիաներին՝ ընդգծելով, որ հայկական կողմը պատրաստակամ է կիսվելու իր փորձառությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: 


Ըստ աղբյուրի՝ քննարկվել են նաև սպորտի և երիտասարդության ոլորտներում փոխհամագործակցությունը զարգացնելու, ինչպես նաև հայագիտությունը Հունգարիայի համալսարաններում և հունգարական մշակույթն ու հունգարերենը Հայաստանում ներդնելու հեռանկարները:


Հունգարական կողմը կարևորել է նաև Հունգարիայում հայ համայնքի դերը թե՛ հայկական, թե՛ հունգարական մշակույթը տարածելու և ճանաչելի դարձնելու գործում:Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Շատ կարևոր հանդիպում տեղի ունեցավ. Ալեն Սիմոնյանը` թուրք գործընկերոջ հետ հանդիպման մասին
Հաջորդ նորություն next
 ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը
01.11.2024
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը