24.11.2024
Լուսանկարը` mfa.am
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիները ենթարկվում են խոշտանգումների. ասուլիս Փարիզում

Լուսանկարը` Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը` Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից

Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնեանը Փարիզում հոկտեմբերի 10-ին մամուլի ասուլիս են տվել Ֆրանսիայի լրագրողների՝ հայերի իրավունքների ադրբեջանական խախտումների ու պաշտպանության մեխանիզմների հարցերով: Հայտնում են Թաթոյան հիմնադրամից:


Ասուլիսին ներկայացվել են ադրբեջանական հանցանքների ապացույցներն Արցախում եւ Հայաստանում: Բանախոսների ելույթներն ընդգրկել են հետեւյալ հիմնական թեմաները՝



  1. Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների եւ պատանդների ազատ արձակման եւ Հայրենիք վերադարձի պարտադիրությունը` շեշտելով, որ նրանք ենթարկվում են խոշտանգումների եւ գտնվում են կյանքի համար ամենօրյա սպառնալիքների տակ:

  2. Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը, այդ թվում` շրջափակումը, բռնի տեղահանումը եւ հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը:

  3. Արցախի բնիկ ժողովրդի վերադարձի իրավունքի պատշաճ իրացման մեխանիզմների հարցերը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը համապատասխան:

  4. 2020 թվականից ի վեր Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի տարածքների ադրբեջանական օկուպացիայի փաստերը՝ ներկայացնելով մարդկանց նկատմամբ ադրբեջանական ամենօրյա հանցանքները:

  5. Հայ ժողովրդի դեմ ադրբեջանական ռասիզմի, քսենոֆոբիայի եւ թշնամանքի շարունակվող քաղաքականությունը` բարձրագույն իշխանության հովանավորչությանբ:

  6. Նշված եւ մնացած բոլոր հանցանքների համար ադրբեջանական իշխանությունների նկատմամբ պատասխանատվության արդյունավետ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը, ինչը միտված կլինի նաեւ կանխելու ադրբեջանական հետագա հանցանքները:


Օրվա վերջում Փարիզի հայկական մշակույթի տանը տեղի է ունեցել հանդիպում Հայ համայնքի հետ. ներկայացվել են վերոնշյալ թեմաների մանրամասները:


Միջոցառումները կազմակերպվել են Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ: