10.11.2024
Հայաստանը շահագրգիռ է բոլոր բնագավառներում խորացնել համագործակցությունը Մեքսիկայի հետ
prev Նախորդ նորություն

Ի՞նչ հարցեր են քննարկել ՀՀ և Տոգոյի ԱԳ նախարարները

Հոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տոգոյի արտաքին գործերի, Աֆրիկյան ինտեգրացիայի և սփյուռքի նախարար Ռոբերտ Դյուսեյի հետ։


Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Տոգոյի միջև երկկողմ հարաբերությունների ակտիվացումը՝ օրակարգը համագործակցության տարբեր ոլորտներով հարստացնելու, փոխայցելությունների, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու միջոցով։ Որպես համագործակցության ներուժ ունեցող ոլորտներ առանձնանշվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ։


Արարատ Միրզոյանը և Ռոբերտ Դյուսեյը մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։


 

Մակրոնը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին
Հաջորդ նորություն next