14.10.2024
Իրանը միակ պետությունն է, որ ունի Իսրայելի վրա հարձակում իրականացնելու կամք և ներուժ
prev Նախորդ նորություն

Մի լսեք Իսրայելի հասցեին Էրդողանի հոխորտանքները

Մի լսեք Իսրայելի հասցեին Էրդողանի հոխորտանքները: Ավելի շուտ՝ լսեք իհարկե, բայց դրանք թերեւս համատեղ խաղը քողարկող հոխորտանքներ են: Համատեղ խաղ, որի «մարզչի» դերում թերեւս Բրիտանիան է՝ մերձավորարեւելյան ռեգիոնի վերաձեւման իր պատկերացումով:


Իրանի հրթիռայյին հարվածի մոտիվները իհարկե բազմաշերտ են, ու դրանցում թերեւս պետք չէ բաց թողնել Թուրքիայի հանգամանքը: Ուշադրության էր արժանի Էրդողանի հայտարարությունների տրամաբանությունը, կապված Լիբանանի դեմ Իսրայելի գործողությունների հետ: Էրդողանը նուրբ, բայց բավականին թափանցիկ ձեւով փորձում էր ձեւավորել Լիբանան թուրքական ռազմական, հետեւաբար ռազմա-քաղաքական մուտքի «հիմքը»՝ Իսրայելի գրոհի վրա:


Այս հարցն է թերեւս եղել նաեւ Նյու Յորքում Մակրոն-Փեզեշկիան հանդիպման առանցքային հարցերից մեկը: Հիշեցնեմ, որ նրանք օրեր առաջ Նյու Յորքում քննարկել են Լիբանանը: Լիբանանը, որը Մերձավոր Արեւելքում Ֆրանսիական ներկայության «հենքն» է: Կարելի է պատկերացնել, թե ինչ է նշանակելու Ֆրանսիայի համար, եթե Իսրայելի ագրեսիայից «պաշտպանելու» համար Լիբանան մտնի Թուրքիան:


Իսկ ի՞նչ էր հայտարարում Էրդողանը երկու օր առաջ: Հայտարարում էր, որ Լիբանան Իսրայելի ներխուժումը չի ավարտվի այնպես, ինչպես նախկինում: Այլ կերպ ասած, «նախկինում մենք չենք մտել, այս անգամ՝ կմտնենք պաշտպանելու»:


Իրանի հարվածը Իսրայելին ու հայտարարությունները, որ պետք չէ դուրս գալ Իրանի դեմ, թերեւս հասցեագրված է ոչ միայն Թել Ավիվին, այլ նաեւ Թեկ Ավիվի ագրեսիայի վրա սեփական ծրագրեր կառուցող Թուրքիային՝ Լիբանանը քո գոտին չէ, չփորձես մտածել այնտեղ հայտնվելու մասին:


Կթողնի՞ Անկարան այդ միտքը: Այդ հարցի պատասխանը թերեւս Անկարայում չէ, այլ Լոնդոնում, որի համար Թուրքիան մերձավորարեւելյան անխուսափելի վերաձեւումների գործընթացում առանցքային «գործիքներից» մեկն է: Իհարկե սա ինքնին չի նշանակում, որ Անկարան բացարձակ գործում է Լոնդոնի հրահանգներով: Էրդողանն իհարկե կայացնում է ինքնուրույն որոշումներ:


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան


 

ՀՀ իշխանությունը մեր երկրի նկատմամբ անառողջ և չհիմնավորված հավակնություններ է ձևավորել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ