25.11.2024
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Հայաստանի կառավարությունը լուծարում է Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտը

Լուսանկարը` mil.am
Լուսանկարը` mil.am

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել լուծարել «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որը ստեղծվել էր 2018 թվականի մայիսին:


Որոշման հիմնավորման համաձայն, 2023 թվականին հաստատվել են Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի նոր կանոնադրությունները, որոնք հստակեցրել են նրանց գործառույթները և կառուցվածքը:


Արդյունքում ինստիտուտի գործունեության մի շարք ուղղություններ ներառվել են նախարարության զինվորական ներկայացուցչությունների բաժնի, գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության և գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության գործող ռազմատնտեսական վարչության գործառույթներում:


Միջոցների օպտիմալացման և կառավարչական գործառույթների կրկնությունից խուսափելու տեսանկյունից նպատակահարմար է գտնվել լուծարել կազմակերպությունը: