27.11.2024
Առանց կանխավճարի բնակարան ձեռք բերելու հույսը մնաց անցյալում
prev Նախորդ նորություն

Վարչապետ. Ապահովել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ձևավորման մեկնարկը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում ռուսական կողմը դրական էր գնահատել հայկական կողմի առաջարկը՝ հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ հիմնելու վերաբերյալ, որը հնարավորություն կտա ֆինանսավորելու Հայաստանի համար առաջնահերթ համարվող տնտեսական ճյուղերը:

Գործադիրի այսօրվա նիստում Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հանձնարարեց ՌԴ համապատասխան գերատեսչությունների հետ ակտիվ աշխատանքներ իրականացնել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ձևավորման մեկնարկը ապահովելու ուղղությամբ, իսկ կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել ամենամսյա հաշվետվություններ:

Բացի այս, վարչապետը հանձնարարեց Մեղրիի տարածաշրջանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի ներգրավման նպատակով ՌԴ համապատասխան գերատեսչությունների, կազմակերպությունների հետ ապահովել ընթացքը և դարձյալ ներկայացնել ամենամսյա հաշվետվություն: Նախարար Կարայանը տեղեկացրեց, որ ազատ տնտեսական գոտու մեկնարկի վերաբերյալ հայտարարությունն արվել է անցած շաբաթ, սպասում են հայտ ներկայացնողներին: