20.03.2025
Նիկոլ Փաշինյանը և նրան սպասարկող ԱԺ մեծամասնությունը պետք է անհապաղ հրաժարական տան
prev Նախորդ նորություն

Եղեք պատասխանատու. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը դիմել է ցուցարարներին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Երևանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ.


"ԱՄՆ դեսպանատունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին։ Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։


Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։ Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված":

Փոխվարչապետն ու Կոմարովը քննարկել են «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր