27.11.2024
Առաջիկա տարիներին ՀՀ-ն նախատեսում է ավելացնել վերականգնվող էներգետիկայի բաժինը
prev Նախորդ նորություն

ՊՆ. Մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանի մահվան դեպքի առթիվ։

ՔԿ-ից հայտնում են, որ 25.01.2017թ.՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շավարշ Հակոբի Գալստյանը՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: