24.11.2024
Կրիտիկական զանգված ապահովում են առանցքային թեմաները. Վահե Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Զանգեզուրի միջանցքը Իրանով չի կարող լինել. Վարուժան Գեղամյան

Թուրքիան և Ադրբեջանը ոչ թե պարզապես ճանապարհ են ուզում ունենալ, այլ աստիճանական նվաճել Սյունիքը: Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։


"Թուրքիայի իշխող կոալիցիայի մաս կազմող Ազգայնական շարժում կուսակցության (MHP) փոխնախագահ, մեջլիսի պատգամավոր Իլյաս Թոփսաքալը նորից անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ թյուրքական աշխարհը միավորելու համատեքստում.


«Պետք է բացվեն մեր պատմական ուղիները։ Այդ պատճառով «Զանգեզուրի միջանցքը» մեզ համար պարտադիր պայման է։ Որպես դրան այլընտրանք ներկայացվող Իրանով ճանապարհը այլընտրանք չէ»։


Սա կարևոր է նորից արձանագրել, որպեսզի հասկանալի լինի, որ Թուրքիան և Ադրբեջանը ոչ թե պարզապես ճանապարհ են ուզում ունենալ, այլ աստիճանական նվաճել Սյունիքը, ուստի Իրանի տարածքով այլընտրանքային ճանապարհների մասին խոսակցությունները պարզապես ուշադրությունը շեղող քարոզչական թեզեր են", - գրել է նա։