23.11.2024
Իշխանությունն իր քաղաքական մահվան ընդառաջ բարոյազրկում է իր կողքին գտնվող բոլոր դեմքերին
prev Նախորդ նորություն

Սամվել Վարդանյանի հետ կատարվածը 30 տարվա պետականության ամենաայլանդակ դրվագներից էր

Երբ կգժվի հայ հասարակությունը. այս հարցը իր նոր հոդվածում բարձրացնում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
 
"Հին սպասումներն արդեն ուշացած են՝ սթափվել, արթնանալ,  համախմբվել, տեր կանգնել և այլն։ Սթափվել պետք էր 2019-ին, համախմբվել` 2021-ին, տեր կանգնել՝ 2023-ին։ Դա չեղավ։ Հիմա այլ ընթացք է։

Կա արյան համ առած իշխանություն, իրականությունից սրընթաց կտրվող, որևէ ներքին կարմիր գիծ չունեցող. «մեր դեմ խաղ չկան» սրանց էության մոտ մանկական ձևակերպում է։

Սեկտայական հոգեբանությամբ մի խումբ հանուն սեփական իշխանության պատրաստ է ամեն ինչի։ «Ամեն ինչ» ձևակերպման տակ առաջին հերթին մտնում է անողնաշար, անուժ, անունակ հասարակության ստացումը, որին կարելի է պարտադրել ամեն ինչ՝ սեփական նվիրական զգացմունքների ուրացումից մինչև անհատական անասնացում։ Սամվել Վարդանյանի հետ կատարվածը 30 տարվա պետականության ամենաայլանդակ դրվագներից էր։ Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական մակարդակով ահաբեկելը նշանակում է, որ պետությունը դադարում է լինել։

Համաշխարհային պատմության մեջ բոլոր նման ընթացքները վերջանում են հասարակության գժվելով՝ մի օր, մի առիթից, բայց՝ այլանդակ դրսևորումներով։ Ու դրա թիվ մեկ պատասխանատուն, մեղավորը, հեղինակը՝ այս իշխանությունն է, որն այլասերվեց այդ աստիճանի",- գրել է նա։