27.11.2024
Ֆիննախը պարզաբանում է. Նախարարի հնչեցրած ցուցանիշները վերցված են ԱՎԾ-ից
prev Նախորդ նորություն

ՎԶԵԲ-ի 6 մլն վարկը միտված է ամրագրել հայ-վրացական կապը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Վրաստանին 6 միլիոն եվրոյի սուվերեն վարկ է տրամադրում` համաֆինանսավորելու Հայաստանի հետ սահմանային անցակետի կամրջի կառուցման աշխատանքները:

ՎԶԵԲ-ից տեղեկացնում են, որ Սադախլո-Բագրատաշեն սահմանային անցակետի վերազինումը և կամրջի կառուցումը կարևոր է երկու երկրները միմյանց կապելու, դրանց միջև տարածաշրջանային առևտրին աջակցելու տեսանկյունից: Նախագիծը ևս մեկ քայլ է` ուղղված երկրների ենթակառուցվածքները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելուն: