27.11.2024
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական զինուժի կողմից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Մարտունու հատվածում
prev Նախորդ նորություն

Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց

Հունվարի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ այդ ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: