6.12.2024
Իրանը և ԵԱՏՄ-ը բանակցում են ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ
prev Նախորդ նորություն

«Հյուսիս-հարավ» մայրուղին կդառնա տարանցիկ միջանցք Պարսից ծոցից դեպի Եվրոպա

Հայաստանը բանակցություններ է վարում դոնորների հետ "Հյուսիս-հարավ" մայրուղու շինարարության մեջ նոր գումարներ ներգրավվելու համար: Այդ մասին ԱԺ-ում մայիսի 15-ին կայացած լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:

«Մենք այս պահին ուսումնասիրում ենք ֆինանսավորման նոր աղբյուրներ՝ ներդրողների և մասնավոր կառույցների հետ համագործակցության շրջանակներում», - նշել է նա:

556 կմ ընդհանուր երկարություն ունեցող Հյուսիս-Հարավ մայրուղին Հայաստանի տարածքով (Մեղրի-Կապան-Գորիս-Երևան-Աշտարակ-Գյումրի-Բավրա) կապահովի ելք դեպի Սև ծով, Եվրոպա ու Վրաստան: 1միլիարդ դոլար արժողությամբ ծրագիրը պետք է երկրի հյուսիսը՝ Վրաստանի սահմանը կապի Հայաստանի հարավի՝ Իրանի սահմանի հետ, միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող տրանսպորտային կոմունիկացիաներով և դուրս բերի համաշխարհային շուկաներ:

Ավտոմոբիլային ճանապարհը կլինի բետոնապատ: Նախագծի իրականացման համար Հայաստանն Ասիական զարգացման բանկից ներգրավվել է 500 միլիոն դոլարի վարկ: Եվս 150 միլիոն դոլար կտրամադրի Եվրասիական զարգացման բանկը: Հայկական կողմը ծրագրի կյանքի կոչման համար ներգրավել է նաև 60 միլիոն եվրո՝ Եվրոպական ներդրումային բանկից: Միջանցքի շինարարությունը նախատեսվում է լիովին ավարտին հասցնել 2019թ.-ին: Ինչպես կարծում են ՀՀ իշխանությունները ծրագիրը հետագայում թույլ կտա մեղմել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակման հետևանքները, դառնալ տարանցիկ երկիր ու միանալ Սևծովյան օղակաձև ճանապարհին:

Փոխնախարարը նշել է, որ հայկական կողմը այս պահին բանակցություններ է վարում Իրանի հետ՝ նույնատիպ ավտոմայրուղու կառուցման համար, որը կդառնա Հյուսիս-հարավի շարունակությունը և կբարձրացնի հետաքրքրությունը Պարսից ծոցից դեպի Եվրոպա այդ միջանցքով բեռներ տեղափոխելու համար: Նա նշել է, որ Իրանի որոշակի շրջաններում այդպիսի ավտոմայրուղիների շինարարությունը արդեն ընթացքի մեջ է:

Նախորդ տարվա վերջին Ասիական բանկի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանը Վրաստանի հետ կապող ճանապարհների որակի բարձրացման հարցերը: Մասնավորապես, խոսքը գնում էր Բավրա-Բաթումի ճանապարհի արդիականացման մասին, որը ձգվում է Խուլոյի կիրճով: Երկարությունը կազմում է 285 կմ, ինչը 170 կմ կնվազեցնի հեռավորությունը մինչև Բաթումի նավահանգիստ և կնվազեցնի բեռնափոխադրումների ինքնարժեքը: