4.12.2024
Ռիգայի գագաթաժողովում Հայաստանը և ԵՄ-ն հնարավոր է նոր պայմանագիր մշակեն. դեսպան
prev Նախորդ նորություն

Իրանը և ԵԱՏՄ-ը բանակցում են ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ

Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը սկսել են բանակցություններ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Բանակցությունների մասին հայտնել է Եվրասիական տնտեսական միության առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը: «Մենք քննարկել են Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորության հեռանկարները: Սա, ըստ էության, նոր թեմա է, առաջին անգամ ենք այս մասին ծանուցում: Իրանական կողմից համապատասխան նախաձեռնողականություն է դսրևորվել վերջերս, որն ստացել է ԵԱՏՄ-ի անդամների աջակցությունը», - մանրամասնել է Սլեպնյովը:

Սլեպնյովը շեշտել է , որ Եվրասիական տնտեսական միությունը մտադիր է օգտագործել Հայաստանի և Իրանի միջև համագործակցության փորձը: Ավելի վաղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կոչ էր արել ընդլայնել ԵԱՏՄ-ի համագործակցության արեալը, այդ թվում` ներառելով նաև Իրանը:

Մինչ այդ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն Իրանը համարել էր կարևոր տնտեսական գործընկեր ԵԱՏՄ-ի բոլոր երկրների համար և ընդգծել, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև համագործակցությունը հանդիսանում է տարածաշրջանում տնտեսական կայունության հաստատմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորագույն ուղղություն: