Բանակի «բարեփոխումների» գաղտնիքները. ծառայության կրճատումը կես տարով
Պաշտպանության նախարարն ԱԺ-ում հայտարարեց, որ պարտադիր ժամկետային ծառայությունը 6 ամսով կրճատելը չի կարող համարվել բանակի կրճատում որպես հիմնավորում բերելով պայմանագրային ծառայողների աճը:
Նախ ժամկետային ծառայության 6 ամսով կրճատումը նշանակում է այդ ուղղությամբ զորակոչվողների 25%-ով կրճատում, երկրորդ, ՊՆ-ի հաղորդած պայմանագրայինների թվի աճը համարժեք չէ կրճատվողների թվին:
Եվ ամենակարևորը իշխանության տարբեր դեմքեր, մինչև այս փոփոխությունը խոստովանում էին, որ համալրման լուրջ խնդիր կա ու այդ պայմաններում բանակի անհամարժեք կրճատման են գնում:
Ես հասկանում եմ հասարակության մի մասի ուրախությունը, ովքեր այս առաջարկը դիտարկում են էմոցիոնալ ու ոչ մասնագիտական տեսանկյունից, բայց մենք պետք է հստակ հասկանանք, որ առանց այդ էլ առկա բազմաթիվ բարդությունների պայմաններում, զինված ուժերում ճողվածք է առաջանալու, ինչը երկրի պաշտպանողականության վրա ծանր հետևանքների է ունենալու:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան