Փաշինյանը հերթական պասը տվեց Ալիևին. գոլը Հայաստանի դարպասին դժվար ուշանա
Մյունխենում Փաշինյանը հերթական պասը տվեց Ալիեւին. գոլը Հայաստանի դարպասին դժվար ուշանա։ Այս մասին գրում է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը՝ հռետորական հարցեր առաջ քաշելով մյունխենյան անհեթեթության ու նիկոլական ողորմելի «կրուտիտների» մասով.
«1. Նիկոլ Փաշինյան, եթե քո հայրենիքը միայն ՀՀ-ն է,ինչու՞ 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում հարտարարեցիր՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
2. Ինչու՞ թիմակիցներիդ չսաստեցիր,երբ նռան սելֆիներ էին անում ՝ Ակնան մեր հայրենիքն է վերտառությամբ։
3.Ինչու՞ որդուդ ուղարկեցիր «ոչ քո հայրենիքում» ծառայելու։
4. Ինչու՞ Շուշիում մասնակցեցիր նախագահի երդմնակալությանը։ Բա անհարմար չէ՞ր,առանց Ալիեւի թույլտվության գնացել էիր Շուշի։
5. Ինչու՞ 5.000 հայ մարդ տարար «վարի տվեցիր»։
Ասե՞մ. քանի որ քո նմանների համար հայրենիքի ընկալում գոյություն չունի…աթոռ,շահ,պաշտոն՝ դա ուրիշ հարց։
Նիկոլ,ասում ես՝չենք կարող հեռանալ,քանի որ մեզ ժողովուրդը մանդատ է տվել։
Ո՞վ է քեզ մանդատ տվել Արցախը ճանաչես Ադրբեջանի կազմում ու հայաթափես Արցախը։
2021-ին դու ու քո թրքամետ խմբակն ընտրություններին ներկայացել էիք՝ «Արցախի անջատում՝հանուն փրկության» թեզով։
Քո բերած «փրկությունը» Արցախի հայաթափու՞մն էր։ Ասում ես ՝ ով ասում է, թե Ղարաբաղը չէր լինելու Ադրբեջանի կազմում, սուտ ա ասում։ Սուտը դու ես ասել ու ասում։Դու՝Նիկոլ Փաշինյան։
Ասել մեր Մհեր Մկրտչյանի «պրոֆեսոր Խաչիկյանին» ՝ «сначала подумай,потом говори»:
Քո կիրթ ու կառուցողական Ալիեւն է 2016-ի հոկտեմբերի 7-ին ասել՝ փակ դռների հետեւում Ադրբեջանին ճնշում են ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախուլյունը։
Ավելին. դու էիր Արցախի պատգամավորների հետ հանդիպմանն ասել՝ Ալիեւը գիտակցում է,որ Արցախն այլեւս չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Զավզակություն անելու փոխարեն ցույց տուր գեթ մեկ նախկինների բանակցած
փաստաթուղթ ,որտեղ Արցախն Ադրբեջանի մաս էր համարվում։
Չես կարող ,քանի որ չկա:
Հասանք քո իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի տխրահռչակ ստորագրությանը։ Ասում ես ՝ ՌԴ-ն ու Ադրբեջանը ճղել ու դեն են նետել եռակողմ հայտարարության դրույթները: Ադրբեջանի պահով ամեն բան պարզ է,բայց Ադրբեջանը դեն է նետել այդ փաստաթուղթը քո հետ միասին ու քո օգնությամբ։
Դու ես մերժել նոյեմբերի 9- ի փաստաթուղթն ու հայկական զորքերը Ղուբաթլուի շրջանից հետ քաշել Սյունիք։
Դու ես խախտել նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ու հայաթափել Լաչինի ողջ
շրջանը։
Դու ես հրաժարվել կատարել քո իսկ կողմից ստորագրված 9-րդ կետը ,որի արդյունքում ռումբ ես դրել մեր բոլորիս տակ։
Ասում ես՝ ցույց տվեք մի կետ,որտեղ ՌԴ-ն Հայաստանում որեւէ բան պետք է վերահսկի։
Չի կարելի այդքան անլուրջ լինել,չի կարելի։
Դու գոնե կարդացե՞լ ես քո իսկ կողմից ստորագրված փաստաթուղթը։
Մեջբերում եմ քո կողմից ստորագրված 9-րդ կետը. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։
Դու ես ստորագրել, կարդա. «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։
Սա Հայաստանի ընդդիմությունը չէ ու միամիտ հայ ժողովուրդը չէ,որ քո «կրուտիսներն» ու զավզակություններն անցնեն։
Սա միջազգային փաստաթուղթ է,որի վրա ստորագրություն դնողը պետք է գիտակցի դրա չկատարման ողջ պատասխանատվությունը։
Դու դա կարող է մարսես,թռնես մի տեղ ,գարանտիա ստանաս,բայց Հայաստանն ու հայ ժողովուրդն է վտանգի տակ հայտնվելու՝Ալիեւին հիմա էլ «էստի համեցեք ես» ասում դեպի Սյունիք։
Մի կարեւոր կետ էլ կա, որն Ալիեւի ձեռքերն արձակում է Հայաստան ներխուժման համար: Դու երբ ասում ես ՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ չկա,դու գոնե հասկանու՞մ ես,որ դա նախ եւ առաջ զինադադարի մասին միակ փաստաթուղթն է։
Եթե չկա փաստաթուղթ, ուրեմն չկա զինադադար։
Հերթական պասը տվեցիր Ալիեւին. գոլը դժվար թե ուշանա",- գրել է Շարմազանովը։