3.04.2026
Իշխանության կարծիքը չկիսող մարդը շատ հեշտ հռչակվում է «հանցագործ» և հայտնվում է բանտում
prev Նախորդ նորություն

ԻԻՀ-ն ընդունելի չի համարում աշխարհագրական սահմանների փոփոխությունը. Խարազի

ԻԻՀ դեսպանատան թելեգրամյան ալիքը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ԻԻՀ հոգևոր առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազին Օրբելի կենտրոնում հանդիպել է հայ փորձագետների, մտավորականների հետ:


Հաղորդագրությունում նշվել է, որ Խարազին իր ելույթում, մատնանշելով Իրանի ու Հայաստանի պատմական ու բարեկամական հարաբերությունները և դրանք խորացնելու հարցում Իրանի կամքը, անդրադարձել է Կովկասի տարածաշրջանում ընթացիկ զարգացումներին և համապարփակ վերլուծություն ներկայացնել այս տարածաշրջանի անկայուն իրադրության վերաբերյալ:


«ԻԻՀ-ն աջակցում է այս տարածաշրջանի բոլոր երկրների անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և որևէ կերպ ընդունելի չի համարում աշխարհագրական սահմանների փոփոխությունը»,- նշել է Խարազին:


Մատնանշելով Կովկասյան տարածաշրջանի տնտեսական հնարավորությունները՝ Խարազին ընդգծել է, որ Իրանը, որպես հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք տարանցիկ երթուղիները կապող հանգույց, պատրաստ է իր տնտեսական ու գիտական հնարավորությունները ծառայեցնել այս տարածաշրջանի զարգացմանը:


 

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար