3.04.2026
Գարեգին II-ն ու Քենթրբերիի արքեպիսկոպոսը քննարկել են արցախահայության խնդիրները
prev Նախորդ նորություն

Իշխանության կարծիքը չկիսող մարդը շատ հեշտ հռչակվում է «հանցագործ» և հայտնվում է բանտում

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, Տարոն Մարգարյանի հետ տեսակցեցինք գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի, Մամիկոն Ասլանյանի և Նարեկ Մալյանի հետ: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Ավելի ուշ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցինք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին:

Իշխանության կամայականությունների հետևանքով, ընդդիմադիր մեծ թվով պատգամավորների աշխատանքային առօրյան անմիջապես առնչվում է քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների և ազատության պաշտպանությանը` գաղութներից մինչև դատական տարբեր ատյաններ:

Այսպիսին է մեր երկրի վիճակը, որտեղ իշխանության կարծիքը չկիսող ու իր երկրի անվտանգության համար պայքարող մարդը, շատ հեշտ հռչակվում է «հանցագործ» և հայտնվում է բանտում»,- գրել է Աբրահամյանը:


 

ԻԻՀ-ն ընդունելի չի համարում աշխարհագրական սահմանների փոփոխությունը. Խարազի
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար