13.02.2026
Հայաստանը Հնդկաստանի համար կարող է տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ. Քերոբյան
prev Նախորդ նորություն

Նախարարները քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրային կապերի ամրապնդումը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հնդկաստանում «Կենսունակ Գուջարաթ» համաշխարհային գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրային կապերի ամրապնդմանը, արդյունաբերության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Կողմերն ընդգծել են Գուջարաթի գագաթնաժողովի անցկացումը՝ համաշխարհային տնտեսության զարգացման միտումները և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները քննարկելու տեսանկյունից։


 

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարարին
Հաջորդ նորություն next
 ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը
12.02.2026
ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը