20.04.2025
Ամենուր ձյուն է տեղում. ինչ վիճակ է ճանապարհներին
prev Նախորդ նորություն

Հայաստանը Հնդկաստանի համար կարող է տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ. Քերոբյան

Նախարար Վահան Քերոբյանը Հնդկաստանի Գուջարաթ նահանգում անցկացվող «Կենսունակ Գուջարաթ» համաշխարհային գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալի հետ։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների ընդլայնմանը, Հնդկաստան-Իրան-Հայաստան առևտրային կապուղիներին վերաբերող մի շարք հարցեր։

Վահան Քերոբյանն ընդգծել է, որ Հայաստանը Հնդկաստանի համար կարող է տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ։


 


 

Նախարարները քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրային կապերի ամրապնդումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար