24.11.2024
Կեղծավորների ու քաղաքական առևտրականների կյանքը, ըստ ասացվածքի, 40 օր է. Հայկ Մարության
prev Նախորդ նորություն

Ամենուր ձյուն է տեղում. ինչ վիճակ է ճանապարհներին

Հունվարի 12-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Դիլիջանի, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։


Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։


Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: