24.11.2024
Oտարերկրյա ներդրողները վարչապետին են ներկայացրել իրենց խնդիրները
prev Նախորդ նորություն

Սեյրան Օհանյանը համակարգվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմի՞ց

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն և ամբողջական օրակարգը համակարգվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից:

Այս մասին գրել է հայկական մամուլը՝ նշելով, թե Սեյրան Օհանյանը հանդես է գալու որպես պրոքոչարյանական բոլոր քաղաքական ուժերի և գործիչների միավորման առանցք՝ Վարդան Օսկանյան, Դեմկուսի առաջնորդ Արամ Սարգսյան:

Ըստ աղբյուրի՝ չի բացառվում, որ առաջիկայում ոմանք ՀՀԿ-ից դուրս գան և միանան այս շարժմանը:

Հրապարակմանը արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը՝ ոչ պաշտոնական 2rd.am կայքում հրապարակելով հետևյալ բովանդակությամբ հայտարարությունը.

«Այսօր մամուլում շրջանառության մեջ է դրվել մի տեղեկություն, համաձայն որի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործողությունները իբր ուղղորդվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այդ տեղեկությունը բացարձակապես հիմնազուրկ է և չի համապատասխանում իրականությանը:

Ակնհայտ է, որ նման «լուրեր» հորինողները, ովքեր, ցավոք սրտի, շարունակում են գործել հասարակական կարծիքի ձևավորման տիրույթում, ոչ միայն անառողջ երևակայություն ունեն, այլև խորապես ստրկամիտ են:

Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հավատալ, որ մեծ ճանապարհ անցած մարդիկ կարող են առաջնորդվել բացառապես սեփական որոշումներով»:

Հիշեցնենք, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երկու օր առաջ հայտարարեց իր մուտքը քաղաքականություն: