9.05.2025
Բիզնեսի կյանքը թեթևացնող նախագիծը հավանության արժանացավ կառավարության կողմից
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԺ-ում և ՌԴ Պետդումայում բարձր են գնահատում միջխորհրդարանական համագործակցությունը

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը:

Սահակյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններն ունեն ավանդական բարեկամության բազմադարյա և հարուստ պատմություն, որոնք ամուր հիմք են հանդիսանում երկու երկրների միջև գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցության համար:

Գալուստ Սահակյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կապակցությամբ.«Մենք դատապարտում ենք այդ հրեշավոր ահաբեկչական գործողությունը և կիսում ենք ռուս ժողովրդի վիշտը», - ասել է խորհրդարանի ղեկավարը:

Երկու երկրների միջպետական հարաբերությունների շարունակական զարգացման գործում ԱԺ նախագահը բարձր է գնահատել օրենսդիր մարմինների դերը:

Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային ու ռազմավարական հարաբերությունների համատեքստում Գալուստ Սահակյանը կարևորել է միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցությունը և փոխշահավետ մոտեցումներով հանդես գալը:

Իր հերթին Լեոնիդ Կալաշնիկովը բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող բարեկամությունը, միջխորհրդարանական համագործակցությունը, որոնք հիմնված են բարեկամության ամուր հիմքի վրա:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ երևանյան նիստի ընթացքում հայտնած կարծիքներն ու առաջարկություններն իրենց նպաստը կունենան երկու պետությունների խորհրդարանների հետագա համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացման գործում: Հանդիպմնաը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց Ադրբեջանի ահաբեկչական բնույթը. ԱԺ փոխնախագահ
Հաջորդ նորություն next