26.11.2024
Նախագահը լիահույս է, որ Ռումինիան կշարունակի աջակցել Հայաստանին
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարար Իմա Տոր Ֆաուսի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում:

Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարներն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցում հետաքրքրվածությունը, այդ թվում՝ իրավապայմանագրային դաշտի ձևավորման միջոցով:

Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ, ԵԽ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցության հնարավորություններին: