1.05.2025
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
prev Նախորդ նորություն

Նախագահը լիահույս է, որ Ռումինիան կշարունակի աջակցել Հայաստանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհաննիսին Ռումինիայի ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա կապակցությամբ:


Ուղերձում ասվում է.


«Վստահ եմ, որ Հայաստանի և Ռումինիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության, քաղաքակրթական և ժողովրդավարական ընդհանուր արժեքների վրա խարսխված հարաբերությունները համատեղ ջանքերի շնորհիվ առավել կզարգանան՝ նպաստելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում արդյունավետ համագործակցության ընդլայնմանն ու հետագա ամրապնդմանը։


Հայաստանը բարձր է գնահատում Ռումինիայի տրամադրած մարդասիրական աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։


Լիահույս եմ, որ Ռումինիան կշարունակի իր ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը, հատկապես Հայաստանի համար մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում:


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ռումինիայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»։


 


 

Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով