24.11.2024
«Կիսով չափ հայ» ջազ երեկոն՝ իտալացի հանրահայտ ջազմեն Վիտտորիո Մեցցայի մատուցմամբ
prev Նախորդ նորություն

Առաջիկա տարիներին նախատեսվում է կառուցման աշխատանքներ իրականացնել 300 դպրոցներում

Կառավարությունը հաստատել է «Մինչև 2026 թ.-ը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը և սահմանել ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները: Ըստ այդմ, նախատեսվում է ուսումնական հաստատություններում կրթության որակի բարձրացում՝ ենթակառուցվածքների՝ շենքային պայմանների, ենթակառուցվածքների բարելավման միջոցով:

Դպրոցական շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների պատշաճ ապահովման նպատակով առաջիկա տարիներին նախատեսվում է վերակառուցման, հիմնանորոգման և կառուցման աշխատանքներ իրականացնել 300 դպրոցներում։

Գործողությունների ծրագրով նախատեսվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում, այդ թվում՝ սեյսմիկ անվտանգության ապահովում, փոքրաքանակ աշակերտական համակազմ ունեցող բնակավայրերում մոդուլային դպրոցական շենքերի կառուցում, ըստ անհրաժեշտության՝ հիմնանորոգման, վերակառուցման այլ աշխատանքներ: Մինչև 2030թ. նման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել 400 դպրոցում (2026թ. թիրախը` 300 դպրոց):


300 դպրոց ծրագրի նպատակն է՝ ապահովել որակյալ կրթական ծառայությունների հասանելիությունը ՀՀ բոլոր մարզերերում և Երևանում։ Առաջնահերթություն է բոլոր դպրոցներում լաբորատոր ենթակառուցվածքների ստեղծումը, ինչը կարող է լավ նախադրյալ լինել բնագիտական ուղղությամբ կրթության որակի և արդյունավետության բարելավման համար՝ նոր չափորոշչով կարողունակությունները զարգացնելու վրա հիմնված կրթություն իրականացնելու նպատակով։

Առանձին խնդիր է դպրոցներում մարզադահլիճների և խաղահրապարակների առկայությունը, դրանց բավարար վիճակը և հագեցվածությունը անհրաժեշտ գույքով։ Կրթության որակի բարձրացմանը նպաստող գործոնները բազմազան են և փոխլրացնում են միմյանց, որոնցից էական նշանակություն ունի հատկապես հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը, ապահով և անվտանգ միջավայրի ստեղծումը, նոր գույքով, սարքավորումներով հագեցումը: