23.11.2024
Առաջարկվում է Պրոբացիայի ծառայությունը դարձնել պետական ծառայության առանձին տեսակ
prev Նախորդ նորություն

Ֆրանկոֆոնիայի ԽՎ Եվրոպայի տարածաշրջանի համաժողովը բանաձև ընդունեց. Եղոյան

Քիչ առաջ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի համաժողովը ընդունեց բանաձև, որով «իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայաստանին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հայերին»: Այս մասին հայտնել է Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։


Ըստ Եղոյանի՝ հանձնաժողովն ընդգծում է ԼՂ հայերի իրավունքները հարգելու անհրաժեշտությունը` խստորեն դատապարտելով էթնիկ զտման բոլոր ձևերն ու Լեռնային Ղարաբաղում գտնվող կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացումը։