23.11.2024
Ֆրանկոֆոնիայի ԽՎ Եվրոպայի տարածաշրջանի համաժողովը բանաձև ընդունեց. Եղոյան
prev Նախորդ նորություն

«Ես անմեղ մարդ եմ». Վագիֆ Խաչատրյանը դատապարտվեց 15 տարով

«Ես անմեղ մարդ եմ, ինձ ստուգեք հատուկ սարքերով»: Այս մասին դատարանում հայտարարեց Լաչինի անցակետից ապօրինի առևանգված և Բաքվում շինծու մեղադրանքով դատապարտված Վագիֆ Խաչատրյանը:


Քիչ առաջ Բաքվի դատարանը Խաչատրյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման, մինչդեռ ադրբեջանական կողմը ցավով նշել է, որ չեն կարող ցմահ ազատազրկել:


Խաչատրյանը շինծու մեղադրանքով է դատապարտվել, իբր Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ կատարած հանցագործությունների համար: Բաքուն անգամ 59 «տուժողի» է գտել, որոնք «ճանաչել» են Խաչատրյանին:


Վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել: